«Ինեկոբանկը» միացել է InterExpress համակարգին

22.04.2010 | 16:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Ինեկոբանկը» միացել է InterExpress միջազգային դրամական փոխանցումների համակարգին:

Ինչպես է Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, InterExpress համակարգը հնարավորություն է ընձեռում դրամական փոխանցումներ կատարել ֆիզիկական անձանց միջեւ ռուսական ռուբլով, ԱՄՆ դոլարով եւ եվրոյով դեպի Ռուսաստան, ԱՊՀ երկրներ, ինչպես նաեւ Եվրոպայի ու Հեռավոր Արեւելքի մի շարք երկրներ:

«Ինեկոբանկը» իրականացնում է դրամական փոխանցումներ նաեւ Money Gram, LEADER, Migom, Fast Mail, Blizko եւ CONTACT համակարգերի միջոցով:

«Ինեկոբանկը» իր հաճախորդներին առաջարկում է ապառիկի կանխավճարի 10% իջեցում` երեք ամսվա ընթացքում առնվազն երկու դրամական փոխանցում կատարելու դեպքում:

Դիտում՝ 14651

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW