ՀՀ բանկային համակարգի ժամկետանց վարկերի ծավալը մեկ ամսվա ընթացքում կրճատվել է 5%-ով

22.04.2010 | 14:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ բանկերի վարկային պորտֆելը 2010թ. փետրվարի վերջում կազմել է 754 մլրդ 984 մլն դրամ` հունվարի համեմատ ավելանալով 2.5%-ով, կամ 18 մլրդ 804 մլն դրամով:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, փետրվարի վերջի դրությամբ բանկերի կողմից արտարժույթով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 373 մլրդ 307 մլն դրամ, ազգային արժույթով` 348 մլրդ 737 մլն դրամ: 
 
ՀՀ բանկային համակարգում ժամկետանց վարկերի ծավալը փետրվարի վերջում կազմել է 5 մլրդ 079 մլն դրամ` հունվարի համեմատ կրճատվելով 267 մլն դրամով, կամ 5%-ով:

ՀՀ վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերի ծավալը 2010թ. փետրվարի վերջի դրությամբ կազմել է 50 մլրդ 272 մլն դրամ` հունվարի համեմատ ավելանալով 794 մլն դրամով:

ՀՀ առեւտրային բանկերի կողմից ներգրաված ավանդների ծավալը 2010թ. փետրվարի վերջի դրությամբ կազմել է 664 մլրդ 425 մլն դրամ` հունվարի համեմատ ավելանալով 14 մլրդ 904 մլն դրամով:

Ռեզիդենտ ավանդների ծավալը փետրվարի վերջում կազմել է 545 մլրդ 624 մլն դրամ` հունվարի համեմատ ավելանալով 16 մլրդ 978 մլն դրամով, մինչդեռ ոչ ռեզիդենտ ավանդները հաշվետու ժամանակահատվածում կրճատվել են 2 մլրդ 075 մլն դրամով` կազմելով 118 մլրդ 801 մլն դրամ:

Արտարժույթով ավանդների ծավալը փետրվարի վերջում կազմել է 496 մլրդ 379 մլն դրամ (ավանդների ընդհանուր քանակի 74.7%-ը), ազգային արժույթով` 168 մլրդ 046 մլն դրամ (25.3%): Հունվարի համեմատ արտարժույթով ավանդների տեսակարար կշիռն ավելացել է 0.3 տոկոսային կետով:

2010թ. փետրվարի վերջում բանկերում ավանդների մնացորդը կազմել է 302 մլրդ 157 մլն դրամ` նախորդ ամսվա համեմատ ավելանալով 2.9%-ով, իսկ 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ` 49%-ով:

Դիտում՝ 10970
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW