Երեւան/Մեդիամաքս/. «Իդրամ» ինտերնետ-վճարային համակարգը մեկնարկել է իր նոր ծառայությունը` հարկերի եւ տուրքերի ընդունում առցանց ռեժիմում: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են «Իդրամ»-ի մարքեթինգի բաժնում, ներկայումս ընկերությունը սպասարկվում է 23 տեսակի վճարումներ հօգուտ ՀՀ ոստիկանության, ներառյալ Ճանապարհային ոստիկանության կողմից վարչական իրավախախտումների համար սահմանված տույժերը: Վճարումն անհրաժեշտ է կատարել տուրքի վերջնաժամկետից երկու բանկային օր առաջ, սպասարկման վճարը կազմում է 150 դրամ: Վճարումների ամբողջ պատմությունը պահվում է «Իդրամ» համակարգի «Պատմություն» բաժնում: Շուտով «Իդրամ»-ը նախատեսում է ներդնել նաեւ այնպիսի հարկատեսակների օն-լայն վճարումներ, ինչպիսիք են հողի հարկը, գույքահարկը եւ ՀՀ ոստիկանության այլ վճարումներ` անձնագիր ստանալու, փոփոխելու, երկարացնելու համար կատարվող վճարումները: Tweet Դիտում՝ 11576