«Յունիստրիմի» շրջանառությունը մարտին ավելացել է 12%-ով

08.04.2010 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգի շրջանառությունն այս տարվա մարտ ամսին ավելացել է 12%-ով` կազմելով $ 38 մլն:

Հաշվետու ժամանակահատվածում փոխանցումների քանակն աճել է 9%-ով` կազմելով 57 324: Համակարգի շրջանառությունը 2010թ. առաջին եռամսյակի ընթացքում գերազանցել է $ 91,1 մլն-ը, իսկ քանակը` 136 հազարը:

««Յունիստրիմ» համակարգը շարունակում է առաջատարը մնալ ՀՀ դրամական փոխանցումների շուկայում` ընդգրկելով 17 միջազգային վճարային համակարգերի փոխանցման ընդհանուր ծավալի ավելի քան 50%-ը»,- այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են «Յունիբանկի» մամուլի ծառայությունում:

Դիտում՝ 12625

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW