Երեւան/Մեդիամաքս/. Ռուսաստանյան «Լանիտ» ընկերության փորձագետներն այսօր Երեւանում անցկացրել են ամերիկյան Diebold ընկերության բանկոմատների շնորհանդեսը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, «Լանիտ»-ը իրականացնում է Diebold բանկոմատների դիստրիբուցիան, համակարգային եւ ցանցային ինտեգրումը, կատարում է սպասարկող անձնակազմի ուսուցում եւ բիզնես-խորհրդատվություն: «Լանիտ»-ի բանկային տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրենի տեղակալ Իգոր Կուդրինի խոսքերով, բանկոմատը հանդիսանում է բանկի «դեմքը»` հաճախորդներին ներգրավելով առաջին հերթին վիզուալ, եւ կոնկրետ բանկոմատով կատարված գործարքի հաջողված լինելուց է կախված բանկի հաճախորդային բազայի եւ մանրածախ բիզնեսի ծավալի ընդլայնումը: «Հաճախորդը բանկոմատի ծառայություններից օգտվում է ամսական միջինը երկու անգամ, եւ մեր խնդիրն է ցույց տալ, որ բանկոմատներն ունեն անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի գոհ լինի ինչպես հաճախորդը, այնպես էլ բանկը»,- նշել է Կուդրինը: Նրա խոսքերով, Diebold բանկոմատներն արդեն ներկայացված են հայաստանյան որոշ բանկերում, առկա է ներուժ նաեւ այլ բանկերի հետ գործարար շփումներ հաստատելու համար, «մեր գնահատմամբ, հայաստանյան շուկայի ներուժը կազմում է տարեկան շուրջ 70 բանկոմատ»: «Լանիտի» փորձագետները ներկայացրել են Diebold շարքի բանկոմատների ծրագրային ապահովման, անվտանգության համակարգի, տեսահսկման եւ այլ առավելությունները: Diebold բանկոմատներն արտադրվում են ԱՄՆ-ում, Չինաստանում եւ Հունգարիայում: Tweet Դիտում՝ 10800