Երեւան/Մեդիամաքս/. Շանհայի համաշխարհային ցուցահանդեսին, որը կտեւի մայիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը, Հայաստանը կներկայացնի “Աշխարհի քաղաք” նախագիծը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Զարգացման հայկական գործակալության /ԶՀԳ/ գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանն այսօր տեղեկացրել է, որ սեպտեմբերի 21-ին Համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում կնշվի Հայաստանի օրը: Ռոբերտ Հարությունյանն ընդգծել է, որ ցուցահանդեսի կազմակերպիչներին դուր է եկել աշխարհի քաղաքի հայեցակարգը ներկայացնելու հայաստանյան կողմի գաղափարը, եւ այդ կապակցությամբ Հայաստանը միակ երկիրն է, որին թույլ է տրվել ցուցահանդեսի ընթացքում դինամիկ կերպով փոխել ցուցասրահի դեկորացիան: “Աշխարհի քաղաքի” հատակագիծը ենթադրում է աշխարհի տարբեր երկրների էթնիկական հատվածների առկայությունը մեկ քաղաքում: Բոլոր ֆիզիկական ցուցասրահներն ունենալու են իրենց “կրկնօրինակները” նաեւ վիրտուալ տիրույթում: Tweet Դիտում՝ 9501