Չնայած ճգնաժամին, HSBC-ն Հայաստանում արձանագրել է առեւտրի ֆինանսավորման աճ

15.03.2010 | 10:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. HSBC-ն լոնդոնյան Global Trade Review պարբերականի կողմից ճանաչվել է 2009թ. առևտրի ֆինանսավորման լավագույն բանկն աշխարհում:

“Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը” եւս իր նշանակալի ներդրումն ունի Խմբի հաջողության մեջ: Չնայած նախորդ տարվա անբարենպաստ տնտեսական պայմաններին, մենք շարունակել ենք Հայաստանում խթանել առևտրի ֆինանսավորման ծառայություների բոլոր տեսակները եւ ապահովել  առեւտրի  ֆինանսավորման ընդհանուր եկամուտների 38 տոկոս աճ, այդ թվում ներմուծումների եւ երաշխիքների աճը կազմել է 48 և 17 տոկոս համապատասխանաբար”, - ասել է “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” առեւտրի ֆինանսավորման բաժնի կառավարիչ Արթուր Պետրոսյանը:

Դիտում՝ 10629

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW