“Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ”-ը իջեցրել է քարտերի սպասարկման սակագները

12.03.2010 | 16:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. “Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ”-ը իջեցրել է միջազգային պլաստիկ քարտերի սպասարկամ սակագները:

Այժմ  Visa Gold, Visa Business, եւ MasterCard Gold քարտերի տարեկան սպասարկումը բանկի հաճախորդներ համար կարժենա 25 000 դրամ (նախկին գինը – 40 000 դրամ), իսկ Visa Classic, MasterCard Standard քարտերինը ` 7 000 դրամ (նախկին գինը – 9 000 դրամ):

“Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի Խումբ”-ում մեկնարկել է նաեւ IAPA եւ Countdown  միջազգային համակարգերի կուտակային քարտերի տրամադրումը:

Countdown քարտերի արժեքը կազմում է 15 000 դրամ, IAPA` 35 000 դրամ: Այն դեպքում, երբ հաճախորդը ցանկանա ձեռք բերել ողջ փաթեթը (Visa  կամ MasterCard միջազգային քարտ + IAPA կուտակային քարտ), ապա IAPA քարտի գինը կկազմի 15 000 դրամ:

Դիտում՝ 11777

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW