Երեւան /Մեդիամաքս/. 2009 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /ԼՂՀ/ պետբյուջե են մուտք գործել ավելի քան 19 մլրդ 280 մլն դրամի հարկային եկամուտներ, տուրքեր ու պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ԼՂՀ Պետական հարկային ծառայությունում, դա 1 մլրդ 995 մլն դրամով կամ 11.5%-ով գերազանցում է 2008թ. ցուցանիշը: Միաժամանակ, 2008թ. համեմատ հինգ խոշոր հարկատուների կողմից հարկային մուտքերը կրճատվել են գրեթե 1 մլրդ 150 մլն դրամով, իսկ ԼՂՀ խոշորագույն հարկատուի` “Բեյզ Մետալս” ընկերության կողմից վճարումները պետբյուջե ավելացել են 300 մլն դրամով: Առանց 6 խոշոր հարկատուների կողմից արված վճարումների հաշվառման` հարկային եկամուտների, տուրքերի ու պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների ծավալի աճը 2008թ. համեմատ կազմել է 27%: Tweet Դիտում՝ 10598