Երեւան /Մեդիամաքս/. The Banker ամսագիրը “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը” ճանաչել է 2009թ. ՙՏարվա Բանկ Հայաստանում՚: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկի մամլո ծառայությունում, հաղթողներին ընտրելու չափանիշները ներառել են բանկերի ֆինանսական գործունեությունը, նորամուծությունները, նախաձեռնությունները եւ նախորդ տարվա ընդհանուր ռազմավարությունը: “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” նվաճումները, որոնք հաշվի են առնվել The Banker ամսագրի կողմից, 2008 թվականի ընթացքում ակտիվների աճն է 16.9 %-ով: “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան” ՓԲԸ գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերը նշել է, որ բանկը շարունակել է կատարել ներդրումներ նոր տեխնոլոգիաներում ու ենթակառուցվածքներում եւ ներկայումս իր հաճախորդներին առաջարկում է ամբողջական բանկային ծառայությունների փաթեթ, որոնցից կարելի է օգտվել ինչպես մասնաճյուղերի եւ բանկոմատների, այնպես էլ հեռախոսային եւ ինտերնետային բանկինգի միջոցով: Tweet Դիտում՝ 12969