ԿԲ նախագահը KfW-ի հետ կքննարկի լրացուցիչ վարկային միջոցների տրամադրման հարցերը

19.12.2009 | 10:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը Ֆրանկֆուրտում KfW բանկի ղեկավարության հետ կքննարկի «Կայուն բնակարանային ֆինանսավորման շուկայի զարգացման» ծրագրին 27 մլն եվրո լրացուցիչ վարկային միջոցների տրամադրման հարցը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին ԿԲ մամլո ծառայությունում, դեկտեմբերի 21-ին Արթուր Ջավադյանը Ֆրանկֆուրտում հանդիպելու է KfW բանկի փոխնախագահների եւ ծրագրերի ղեկավարների հետ:

Հանդիպումներին քննարկվելու են նաեւ «Եվրոպական հարևանության բիզնեսի խրախուսման» հիմնադրամին Հայաստանի անդամակցության հարցերը:

Դիտում՝ 13491
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW