«Գրանթ Թորնթոն Ամիօ»-ն հաղթել է ԿԲ ֆինանսական հաշվետվությունների աուդիտի անցկացման մրցույթում

03.12.2009 | 15:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. «Գրանթ Թորնթոն Ամիօ» ընկերությունը հաղթել է ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ 2009թ. ֆինանսական հաշվետվությունների աուդիտի անցկացման համար հայտարարված մրցույթում:

Այդ մասին այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում հայտնել  է «Գրանթ Թորնթոն Ամիօ»-ի բաժնետեր Արմեն Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրել է, որ համաշխարհային ճգնաժամի պայմաններում բիզնեսի դիվերսիֆիկացման նպատակով ընկերությունն ակտիվացրել է գործունեությունը ԱՊՀ երկրներում եւ ներկայումս անցկացնում է Ղրղզստանի Ազգային բանկի եւ Տաջիկստանի երեք առեւտրային բանկերի աուդիտը, որոնց բաժնետերերի թվում կան միջազգային ֆինանսական կազմակերպություններ:

Դիտում՝ 14145

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW