“Ամերիաբանկը” ընդլայնում է բանկոմատների ցանցը

29.10.2009 | 13:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Տարեսկզբից “Ամերիաբանկը” բանկոմատների թիվը 20-ից հասցրել է 32-ի, դրանցից 26-ը գործում են Երեւանում, 6-ը` մարզերում:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Ամերիաբանկի” մամլո ծառայությունում, առաջիկա օրերին կգործարկվեն եւս երկու նոր բանկոմատներ Արարատում եւ Վարդենիսում, իսկ մինչեւ տարեվերջ բանկոմատների թիվը կավելանա 9-ով:

2009թ. երրորդ եռամսյակում “Ամերիաբանկի” բանկոմատներով կատարված գործարքների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է գրեթե երեք անգամ: Այս տարվա 9 ամիսների ընթացքում բանկի կողմից թողարկված պլաստիկ քարտերի քանակը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրկնապատկվել է: 

2009թ. առաջին 9 ամսվա արդյունքներով “Ամերիաբանկի” շահույթը հարկերի վճարումից հետո կազմել է 1.1 մլրդ դրամ: Այդ ցուցանիշով բանկը ՀՀ բանկային համակարգում զբաղեցրել է երրորդ տեղը:

Դիտում՝ 12059

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW