ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան պատրաստ է սկսել ածանցյալ բորսայական գործիքների ներմուծումը

27.10.2009 | 14:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան պատրաստ է սկսել ածանցյալ բորսայական գործիքների ներմուծումը:

Այդ մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը` մեկնաբանելով «Կապիտալ Ասեթ մենեջմենթ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրենի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ կապիտալի շուկայում զգացվում է ածանցյալ արժեթղթերի, մասնավորապես, արժութային ռիսկերի հեջավորման մեխանիզմների կարիք:

Արմեն Մելիքյանի խոսքերով, եթե շուկայում իսկապես առկա է նման պահանջարկ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան պատրաստ է անհապաղ սկսել նշված ֆինանսական գործիքների ներմուծումը:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի մամլո քարտուղար Ռուզաննա Սարգսյանի խոսքերով, ածանցյալ բորսայական գործիքների ներմուծման գործընթացը կարող է զբաղեցնել 3-ից 6 ամիս:

Դիտում՝ 19934

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW