Երեւան /Մեդիամաքս/. ՄԵԴԻԱՄԱՔՍ մեդիա-ընկերությունը հայտարարել է www.Bravo.am ժամանցային ինտերնետ-կայքի թեստային ռեժիմում գործարկման մասին: www.Bravo.am –ը հանդիսանում է Հայաստանի առաջին ինտերնետ-տաբլոիդը, որն ընթերցողներին տեղեկացնում է աստղերի կյանքի եւ ժամանցի ինդուստրիայի հետ կապված բոլոր հիշարժան իրադարձությունների մասին: “Մենք մեծ հույսեր ենք կապում Bravo.am-ի հետ եւ համոզված են, որ այն նոր թափ կհաղորդի ՄԵԴԻԱՄԱՔՍ ինտերնետ-հոլդինգի զարգազմանը: Դեռեւս թեստային ռեժիմում www.Bravo.am -ի այցելությունների դինամիկան վկայում է այն մասին, որ այս նախագիծն աճի մեծ ներուժ ունի”, - ասել է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի տնօրեն Արա Թադեւոսյանը: www.Bravo.am նախագծի ղեկավար, ՄԵԴԻԱՄԱՔՍ ինտերներ-հոլդինգի տնօրեն Կարեն Անտոնյանը նշել է, որ կայքն ուշադրության կենտրոնում է պահելու Հայաստանի մշակութային կյանքի բոլոր ուշագրավ իրադարձությունները` չսահմանափակվելով միայն շոու-բիզնեսով: “Մեր նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուրը կգտնի այն, ինչն իրեն առավել հետաքրքիր է”, - նշել է Կարեն Անտոնյանը` տեղեկացնելով, որ www.Bravo.am -ի հետ արդեն համագործակցում են հայկական շոու-բիզնեսի շատ աստղեր: www.Bravo.am կայքի ստեղծման ընթացքում օգտագործվել են Web 2.0 տեխնոլոգիաները, որոնք նախատեսում են այցելուների ակտիվ մասնակցությունը կայքի բովանդակության ստեղծմանը: Մոտ ապագայում կգործարկվի կայքի Paparazzi բաժինը, որի գրանցված այցելուները հնարավորություն կունենան www.Bravo.am -ին առաջարկել իրենց կողմից պատրաստված նորությունները, լուսանկարները եւ տեսանյութերը: Մոտակա ամսվա ընթացքում www.Bravo.am -ը կգործի լիարժեք ռեժիմում: ՄԵԴԻԱՄԱՔՍ ինտերնետ-հոլդինգի մաս են կազմում հետեւյալ կայքերը` - Auto.am (Ավտոմոբիլային Հայաստան);- Banks.am (Ֆինանսական Հայաստան);- Itel.am (Advanced Armenia);- Capitalmarket.am (Հայաստանի արժեթղթերի շուկա);- Job.Banks.am (մենեջերների HR-կայք);- Bravo.am: Tweet Դիտում՝ 16063