Ավարտվել է ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների թարգմանությունը

17.09.2009 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ ֆինանսների նախարարությունը այսօր արձանագրություն է ստորագրել USAID-ի հետ` ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների պաշտոնական թարգմանության աշխատանքների ավարտման վերաբերյալ:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են նախարարության մամլո ծառայությունում, ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները (International Financial Reporting Standards) թարգմանվել եւ խմբագրվել են USAID-ի “Ֆինանսական հատվածի զարգացման ծրագրի” (ՖՀԶԾ) աջակցությամբ` ՀՀ հաշվապահական հաշվառման ոլորտի բարեփոխումների իրականացման ծրագրի շրջանակներում:

Դիտում՝ 15157

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW