Երեւան /Մեդիամաքս/. 2009թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 16,3%-ով: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, հունվար-հունիս ամիսներին ՀՆԱ ծավալը կազմել է 1 տրլն 119 մլրդ 369.6 մլն դրամ: Արդյունաբերական արտադրության ծավալը 2009թ. հունվար-հունիս ամիսներին կազմել է 281 մլրդ 487.8 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվելով 11.5%-ով: Ամենախոշոր անկումը գրանցվել է շինարարական ոլորտում (53.5%-ով): Միջին ամսական աշխատավարձը 2008թ. հունվար-հունիս ամիսների համեմատ այս տարվա նույն ամիսներին ավելացել է 12.7%-ով` կազմելով 98 138 դրամ: Բյուջետային կազմակերպություններում աշխատավարձն ավելացել է 17.4%-ով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 81 282 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` 122 579 դրամ (աճը` 6.9%): 2009թ. հունվար-հունիս ամիսներին հայկական արտահանումը կրճատվել է 45.9%-ով ՀՀ արտաքին առեւտրային շրջանառությունը 2009թ. հունվար-հունիս ամիսներին կազմել է 578.8 մլրդ դրամ ($1659.1 մլն)` 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 31.5%-ով: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, արտահանման ծավալները 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 45.9%-ով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 98.9 մլրդ դրամ ($281.3 մլն), իսկ ներկրման ծավալները կրճատվել են 27.5%-ով` կազմելով 479.9 մլրդ դրամ ($1378.6 մլն): Արտաքին առեւտրի հաշվեկշռի դեֆիցիտը 2009թ. հունվար-հունիս ամիսներին կազմել է 381 մլրդ դրամ, կամ $1 մլրդ 097.3 մլն: Tweet Դիտում՝ 10090