Երեւան /Մեդիամաքս/. Հուլիսի 6-ից 10-ն ընկած ժամանակահատվածում եւ ընթացիկ շաբաթ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում կորպորատիվ պարտատոմսերով գործարքներում նկատվում է ընթացիկ տարվա համար աննախադեպ պասիվություն: Անցած շաբաթվա ընթացքում միակ գործարքը կայացել է հուլիսի 6-ին HSBCB1 պարտատոմսերով, այն էլ` ընդամենը 306 հազ. դրամ ծավալով, իսկ այս շաբաթ միակ գործարքը կնքվել է հուլիսի 13-ին նույն պարտատոմսերով` 513 հազ. դրամ ծավալով: «Կարծում եմ, շուկայի պասիվությունը պայմանավորված է հիմնականում նախկին ակտիվության պատճառների հետզհետե վերացմամբ», - հայտնել է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին «Կասկադ Ինվեստմենտս»-ի ներդրումային մենեջեր Եղիշե Քերոբյանը:Շարունակությունը կարդացեք այստեղ Tweet Դիտում՝ 16388