Ճգնաժամի դեմ պայքարի նպատակով ԱԶԲ-ն Հայաստանին կտրամադրի $80 մլն

09.07.2009 | 13:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Ասիական զարգացման բանկը /ԱԶԲ/ հաստատել է Հայաստանին $80 մլն ընդհանուր ծավալի երկու ծրագրային վարկերի տրամադրումը` համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցության դեմ պայքարի նպատակով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, վկայակոչելով ԱԶԲ-ի մամլո ծառայությունը, Հայաստանից բացի, սոցիալական ծրագրերին օժանդակելու նպատակով բանկը վարկեր կտրամադրի նաեւ Վրաստանին ($80 մլն) եւ Տաջիկստանին ($40 մլն):

ԱԶԲ-ում նշել են, որ Հայաստանի, Վրաստանի եւ Տաջիկստանի տնտեսությունները ճգնաժամի արդյունքում ամենաշատն են տուժել տարածաշրջանում: Հայաստանում եւ Տաջիկստանում տեղի է ունեցել բնակչության մեծ ներհոսք, շատերը կորցրել են իրենց աշխատատեղերը Ռուսաստանում եւ Ղազախստանում, ինչի արդյունքում կտրուկ նվազել են դրամային մասնավոր տրանսֆերտները, մասնավոր սպառումն ու կառավարության եկամուտները: 

ԱԶԲ-ն կանխատեսում է, որ տարվա արդյունքներով Հայաստանում ՀՆԱ անկումը կկազմի 9.5%:

ԱԶԲ-ի վարկերն ուղղվելու են բնակչության առավել անապահով խավերի պետական նպաստների վճարմանն ու սոցիալական ապահովությանը, ինչպես նաեւ աշխատատեղերի պահպանմանն ու նորերի ստեղծմանը: Ակնկալվում է, որ վարկային միջոցները լիարժեք կօգտագործվեն այս տարվա վերջում:

Դիտում՝ 11636
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW