“Ամերիաբանկը” ներկայանում է նոր առաջարկով Visa Gold եւ MasterCard Gold քարտերի համար
25.06.2009 | 11:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. “Ամերիաբանկը” ներկայանում է նոր առաջարկով Visa Gold եւ MasterCard Gold քարտերի համար:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին հայտնել են բանկի մամլո ծառայությունում, “Ամերիաբանկն” առաջարկում է Visa Gold եւ MasterCard Gold քարտերի ամբողջական փաթեթը, որը ներառում է լրացուցիչ ծառայություններ` IAPA միջազգային զեղչային քարտ եւ ճանապարհորդական ապահովագրություն “Ռոսգոսստրախ Արմենիա” ընկերության կողմից:
Լրացուցիչ ծառայությունների համար առանձին վճար չի գանձվում:
IAPA միջազգային զեղչային քարտն իր անդամներին ճանապարհորդության ժամանակ ընձեռում է մի շարք հնարավորություններ, այդ թվում` հյուրանոցային համարի նախօրոք անվճար պատվիրում, մինչեւ 50% զեղչ ավելի քան 80 000 հյուրանոցների եւ մինչեւ 30% զեղչ մեքենաների վարձույթի 6 խոշորագույն միջազգային ընկերությունների ծառայություններից օգտվելիս եւ այլն:
Visa Gold եւ MasterCard Gold քարտերի վարկային գծի օգտագործված գումարի մարման արտոնյալ ժամկետը 51 օր է:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: