ՀԲ-ն 4 տարվա ընթացքում Հայաստանին կտրամադրի $670-700 մլն

12.06.2009 | 12:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Համաշխարհային բանկի /ՀԲ/ խումբը 4 տարվա ընթացքում Հայաստանին կտրամադրի $670-700 մլն:

Ինչպես այսօր Երեւանում ասել է ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը, ՀԲ տնօրենների խորհրդի նիստում հաստատվել է Հայաստանի հետ գործընկերության 2009-2012թթ. ռազմավարությունը (Country Partnership Strategy-CPS):

Վարուդակիսի խոսքերով, ռազմավարության մշակումը համընկել է ճգնաժամի հետ, այդ պատճառով CPS-ի նպատակն է օգնել Հայաստանին վերականգնել տնտեսության աճը եւ մեղմել ճգնաժամի ազդեցությունը բնակչության սոցիալապես անապահով խավի վրա:

ՀԲ խմբից ստացված վարկային միջոցների 20%-ը ուղղվելու է 2009, 2010, 2011թթ. ՀՀ պետբյուջե, իսկ մնացած 80%-ը` կոնկրետ ծրագրերի:

2011թ. վերջում Հայաստանի հետ CPS-ը վերանայվելու է, եւ հնարավոր է, ավելացվելու է վարկավորման ծավալը:

1992 թվականից ի վեր ՀԲ խումբը Հայաստանին տրամադրել է $1,2 մլրդ-ի վարկային միջոցներ:

Դիտում՝ 13007

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW