Երևան /Մեդիամաքս/. «Կապիտալ Ասսեթ Մենեջմենթ» ներդրումային ընկերությունը ստացել է «Ինեկոբանկի» անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի (ENECB1) շուկա ստեղծողի կարգավիճակ: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ-ը, այդ մասին ասվում է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի պաշտոնական կայքում: «Կապիտալ Ասսեթ Մենեջմենթը» նաեւ բանկի թողարկման տեղաբաշխողն է: «Ինեկոբանկ» ՓԲԸ անվանական զեղչատոկոսային պարտատոմսերը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի Bbond բորսայական ցուցակում ներառվել են այս տարվա մայիսի 11-ից: Ցուցակվել են բանկի 7000 պարտատոմսեր` յուրաքանչյուրը 50 000 դրամ անվանական արժեքով, 365 օր մարման ժամկետով եւ տարեկան 9.5% եկամտաբերությամբ: Tweet Դիտում՝ 13388