Երեւան /Մեդիամաքս/. 2009թ. առաջին եռամսյակում ՀՀ տարածքում պլաստիկ քարտերով իրականացվել է 85 մլրդ դրամ ընդհանուր ծավալի 1793463 գործառնություն: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ ԿԲ մամլո ծառայությունում, քարտերով անկանխիկ վճարումների ծավալը կազմել է մոտ 6.5 մլրդ դրամ: Հաշվետու եռամսյակում քարտերով անկանխիկ վճարումների ծավալը կազմել է քարտային գործառնությունների մոտ 7.7%-ը: Ընդհանուր առմամբ քարտերով անկանխիկ գործառնությունների ծավալն 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 2 մլրդ դրամով (44,8%): 2009թ. առաջին եռամսյակի վերջի դրությամբ շրջանառության մեջ գտնվող քարտերի քանակը կազմել է 483243, ինչը 2008թ. չորրորդ եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 6.4%-ով (28886 քարտով): 2009թ. առաջին եռամսյակի վերջի դրությամբ գործող ArCa (Armenian Card) քարտերի քանակը 2008թ. չորրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 9.9%-ով (19743 քարտով)` կազմելով 219933: Միջազգային համակարգերի քարտերի թիվը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 3.6%-ով (9143 քարտով): VISA քարտերի թիվն ավելացել է 3.6%-ով (4461 հատ)` կազմելով 170355, իսկ Master Card քարտերի թիվը ավելացել է 4.6%-ով (2181 քարտով)` կազմելով 49950: Հաշվետու ժամանակահատվածում ArCa քարտերով կատարվել է 31.5 մլրդ դրամի 783123 գործառնություն: Գործառնությունների ծավալը 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 9.9 մլրդ դրամով (կամ 46.1%-ով): 2009թ. առաջին եռամսյակում VISA քարտերով կատարված գործառնությունների ծավալը կազմել է 30.9 մլրդ դրամ (543711 գործառնություն), իսկ Master Card քարտերով` 13.4 մլրդ դրամ (2255374 գործառնություն): 2008թ. առաջին եռամսյակի համեմատ այդ ցուցանիշներն ավելացել են, համապատասխանաբար, 6.1 եւ 8 մլրդ դրամով: Մյուս միջազգային քարտերով 2009թ. առաջին եռամսյակի ընթացքում կատարվել է 9.4 մլրդ դրամի 211255 գործառնություն, ինչը 1 մլրդ դրամով ավել է, քան 2008թ. նույն ժամանակահատվածում: 2009թ. առաջին եռամսյակում ՀՀ բանկերի կողմից թողարկված մեկ քարտով կատարվել է ամսական միջինը 1.2 գործառնություն: Մեկ գործառնության միջին ծավալը կազմել է 46 հազար դրամ: 2009թ. առաջին եռամսյակի վերջի դրությամբ քարտերի տրամադրմամբ կամ սպասարկմամբ զբաղվել է 21 բանկ, որոնցից 19-ը ArCa միասնական վճարային համակարգի անդամներ են: Tweet Դիտում՝ 14319