“Ժառանգությունը” գների շահարկային աճի կապակցությամբ մտավախություն ունի
03.03.2009 | 16:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. “Ժառանգություն” խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն այսօր “ուշացած” է անվանել ազգային արժույթի լողացող փոխարժեքին անցնելու մասին ՀՀ Կենտրոնական բանկի որոշումը:
Խորհրդարանականը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հացազրույցում ասել է, որ այդ որոշումը պետք է ընդունվեր դեռեւս 2008թ. հոկտեմբերին, երբ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը նոր էր սկսել դրսեւորվել Հայաստանում:
Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ դոլարի փոխարժեքն “արհեստականորեն իջեցվում էր, ինչի արդյունքում ներկրողները գերշահույթ էին ստանում, իսկ փոքր եւ միջին ձեռնարկությունները հայտնվում էին բարդ իրավիճակում”:
“Ժառանգության” ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ լողացող փոխարժեքի հաստատմանը հետեւելու է մեծամասամբ շահարկային բնույթ կրող գնաճը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: