ԱՄՀ կարծիքով, ՀՀ դրամի արժեզրկումը կկազմի 17-ից 30%

03.03.2009 | 14:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ԱՄՀ-ի կանխատեսումներով` այս տարի Հայաստանում ռեցեսիան կկազմի 1.5%:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է Հայաստանում ԱՄՀ-ի ներկայացուցիչ Նինկե Օմեսը: Նա ողջունել է ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումները եւ տարադրամի լողացող փոխարժեքին վերադառնալու ԿԲ-ի որոշումը` ընդգծելով դրամի փոխարժեքի շուկայական կարգավորման կարեւորությունը:

“ԱՄՀ-ի գնահատականներով, ՀՀ դրամի արժեզրկումը լինելու է 17-ից 30%-ի սահմաններում”,- ասել է Նինկե Օմեսը` հավելելով, որ 2009 թվականին Հայաստանում գնաճն ակնկալվում է 8%-ի մակարդակում:

Դիտում՝ 12067

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW