ՀՀ բանկերի վարկային պորտֆելը հունվարին կրճատվել է ավելի քան 16 մլրդ դրամով

02.03.2009 | 17:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ առեւտրային բանկերի վարկային պորտֆելը 2009թ. հունվարի 31-ի դրությամբ կազմել է 618 մլրդ 491 մլն դրամ` նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ կրճատվելով 16 մլրդ 4 մլն դրամով:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը հունվարի 31-ի դրությամբ կազմել է արտարժույթով` 235 մլրդ 137 մլն դրամ, ազգային արժույթով` 376 մլրդ 926 մլն դրամ: 

ՀՀ վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերի ծավալը 2009թ. հունվարի վերջի դրությամբ կազմել է 57 մլրդ 785 մլն դրամ` անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ նվազելով 639 մլն դրամով:

Դիտում՝ 14176

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW