ՀՀ նախագահը չի բացառում, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը կարող է վերաճել հոգեւոր ճգնաժամի

27.02.2009 | 14:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի բացառում, որ ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամը կարող է վերաճել հոգեւոր ճգնաժամի:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են նախագահի մամլո ծառայությունում, Սերժ Սարգսյանն այդ մասին ասել է փետրվարի 26-ի երեկոյան` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում:

ՙԿառավարության ձեռնարկած միջոցառումները հույս են ներշնչում, որ կարողանալու ենք, ի վերջո, նվազագույնի հասցնել ճգնաժամի հետեւանքները, բայց պետք է կարողանանք ոչ միայն նվազագույնի հասցնել, այլեւ զուգահեռաբար քաջալերել հայրենասիրությունը, բարոյականությունը: Միայն այս ճանապարհով մենք կարող ենք առաջ շարժվել՚,- հայտարարել է ՀՀ նախագահը:

Դիտում՝ 12520

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW