ՀԲ-ի ներկայացուցիչը քննադատել է կառավարության հակաճգնաժամային միջոցառումները
25.02.2009 | 14:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. 2009թ. ՀՀ տնտեսական աճը “լավագույն դեպքում զրոյական կլինի”, այսօր Երեւանում ասել է Համաշխարհային բանկի /ՀԲ/ երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը:
Ինպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, խոսելով ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների մասին` Վարուդակիսը բացասական վերաբերմունք է արտահայտել ներկրումը փոխարինելու քաղաքականության նկատմամբ: “Այդպիսի միջոցների դիմում են շատ այլ երկրներ, սակայն դա միայն երկարացնում է տնտեսության վերականգնման ժամկետները”,- ասել է Արիստոմենե Վարուդակիսը: Նրա խոսքերով, Հայաստան ներկրվող ապրանքները այնպես էլ քիչ են մրցակցում տեղականների հետ, իսկ ներկրման խստացումը կհանգեցնի գնաճի ավելացմանն ու կառավարությանը կկանգնեցնի սոցիալական խնդիրների սրման առջեւ:
Արիստոմենե Վարուդակիսը հանդես է եկել քննադատությամբ նաեւ “իրենց ապրանքատեսակների նկատմամբ պահանջարկի անկման պատճառով դժվարություներ վերապրող” ընկերություններին տրամադրվող պետական աջակցության հասցեին` նշելով, որ եթե պահանջարկը չվերականգնվի, եւ ընկերությունները կրկին կանգնեն ֆինանսական դժվարությունների առջեւ, կառավարությունի չի կարող կատարել պետական բյուջեն:
Արիստոմենե Վարուդակիսը ցանկություն է հայտնել, որպեսզի ՀՀ Կենտրոնական բանկը հետագայում վարի տարադրամի փոխարժեքի ճկուն քաղաքականություն:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: