Ֆասթ Բանկը Սեւան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է

29.07.2026 | 16:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #Սեւան ստարտափ սամմիթ

Ֆասթ Բանկը հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը մասնակցում է Սեւան ստարտափ սամմիթ 2026-ին որպես ռազմավարական գործընկեր։ 


Միջազգային բիզնես ֆորումը մեկ հարթակում համախմբել է ստարտափների հիմնադիրների, ներդրողների, տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների եւ նորարար գաղափարներ ունեցող երիտասարդների աշխարհի տարբեր երկրներից: Ֆասթ Բանկը միջազգային բիզնես ֆորումին ներկայացել է առանձին տաղավարով, որտեղ այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալ Բանկի նորարարական ֆինանսական լուծումներին, թվային պրոդուկտներին եւ քարտային առաջարկներին։

Այս տարի եւս բանկը սամմիթի մասնակիցների համար պատրաստել է հատուկ առաջարկներ. միջոցառման ողջ ընթացքում Visa Gold պրեմիում դասի ԱկնՔարտը հնարավոր է պատվիրել Ֆասթ Բանկի մոբայլ հավելվածով՝ ամբողջությամբ անվճար սպասարկմամբ։ Իսկ իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի համար տաղավարում կներկայացվի Business Digital Mastercard ԱկնՔարտը, որը եւս հնարավոր է ձեռք բերել անվճար։ Ֆասթ Բանկի տաղավարի այցելուներին սպասում են ինտերակտիվ խաղեր, նվերներ եւ անակնկալներ։

Սեւան ստարտափ սամմիթն ամենամյա փառատոն է, որը տեղի է ունենում Սեւանա լճի ափին․ ֆորումն ամեն տարի համախմբում է 60 երկրներից ավելի ստարտափ թիմերի եւ մասնակիցների ամբողջ աշխարհից եւ համարվում է տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական համաժողովը։ Ֆասթ Բանկը թվային միտումներով առաջնորդվող բանկ է եւ կարեւորում է իր ներդրումն ու մասնակցությունը ՏՏ ոլորտի համաժողովներին։

Ֆասթ Բանկը ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Դիտում՝ 804

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW