ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային լսումը։ ՏԿԵ նախարարության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.«Նախարար Խուդաթյանը ներկայացրել է նախագծի բովանդակությունը։ Մասնավորապես ընդգծել է, որ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի հիմքում դրվել է էլեկտրաէներգիայի բաշխման կենսական հանրային նշանակության, բնակչությանը անխափան էնեկտրաէներգիայի մատակարարման, սոցիալական եւ ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեության, էներգետիկ համակարգի կայունության եւ սպառողների իրավունքների պաշտպանության կարեւորությունը։Մասնակիցների կողմից նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չեն ներկայացվել»: Tweet Դիտում՝ 1445