Երեւանյան մայրամուտ եւ դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկեր

24.07.2026 | 13:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Khachaturian Rooftop

IDBank-ն ազդարարում է իր 35-ամյակին նվիրված հոբելյանական  միջոցառումների մեկնարկը։ «Արամ Խաչատրյան» համերգասրահի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դուրս կգա ավանդական բեմից՝ տեղափոխվելով անմիջապես բաց երկնքի տակ՝ Khachaturian Rooftop: 


 «Մենք որոշեցինք միանալ ու աջակցել այս նախաձեռնության կայացմանը ոչ միայն այն պատճառով, որ Երեւանի եւս մեկ գեղեցիկ անկյուն հասանելի դառնա մեր հանրությանը, այլեւ՝ նշանավորելու մեզ համար շատ խորհրդանշական իրադարձություն։ Ընդամենը մի քանի օրից IDBank-ը կդառնա 35 տարեկան, եւ այսօր մենք ազդարարում ենք մեր  35-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների մեկնարկը»,- նշել են բանկում։

«Աննախադեպ երաժշտական երեկոն կդառնա IDBank-ի 35-ամյա հաջողության ճանապարհի գեղեցիկ ակնթարթներից մեկը, ինչպես նաեւ  յուրօրինակ երաժշտական նվեր մեր վարդագույն քաղաքին ու բոլոր նրանց, ովքեր կերտում են նրա ռիթմը»,- ասվում է հաղորդագրությունում:
 
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Դիտում՝ 1224

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW