Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար

23.07.2026 | 10:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #ներդրումային վարկ

Ֆասթ Բանկն իր ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ հաճախորդներին առաջարկում է նոր ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար։ Վարկի շրջանակում Ֆասթ Բանկը տրամադրում է 16-150 միլիոն ՀՀ դրամի եւ 50-350 հազար ԱՄՆ դոլարի չափով գումար։ 


Վարկատեսակը հնարավորություն է տալիս ներդրում կատարել Հայաստանի սահմաններից դուրս եւ ստեղծել եկամտի լրացուցիչ աղբյուր։
 
Ֆասթ Բանկը ներդրել է ճկուն գործիքակազմ ներդրումային վարկ ձեռք բերելու համար․ հաճախորդները, որոնց վարկային հայտը կուղեկցվի եկամուտների հիմնավորմամբ, հնարավորություն ունեն ձեռք բերել վարկը 13,5% տարեկան անվանական տոկոսադրույքով ՀՀ դրամի դեպքում եւ 10,5%՝ ԱՄՆ դոլարի դեպքում։ Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում կկազմի 14.37-17․69%, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում՝ 10.47-12.27%։ 

Առանց եկամուտների հիմնավորմամբ վարկերը տրամադրվում են 15% տարեկան անվանական տոկոսադրույքով ՀՀ դրամի դեպքում եւ 12%՝ ԱՄՆ դոլարի դեպքում։ Համապատասխանաբար վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում կկազմի 16.08-18.24%, ԱՄՆ դոլարի դեպքում՝ 12.68-14.54%։

Արտերկրում անշարժ գույքի ձեռքբերման ներդրումային վարկը տրամադրվում է 36-240 ամիս ժամկետով։

Նշվում է, որ ձեռք բերվող անշարժ գույքը նախատեսված է միայն եկամուտ ստանալու համար եւ չի կարող դառնալ հիմնական բնակության վայր։ Ներդրումային վարկ ստանալու համար կարող են դիմել ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք։

Մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետեւյալ հղումով։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Դիտում՝ 3205

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW