«Մի դրամի ուժը» նախաձեռնության հունիս ամսվա շահառուն «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամն էր, որն ապահովում է Հայաստանի բոլոր երեխաների համար որակյալ կրթության հասանելիություն՝ անկախ նրանց բնակության վայրից: Ինչպես նշել են բանկում, կուտակված 5.062.971 դրամն ուղղվելու է Ուսուցիչների առաջնորդության ծրագրի իրականացմանը։ Աջակցության շնորհիվ երիտասարդ մասնագետները կվերապատրաստվեն եւ կգործուղվեն մարզային դպրոցներ՝ խոցելի համայնքներում դասավանդելու եւ կրթության որակը բարելավելու նպատակով։ Նախաձեռնության հուլիս ամսվա շահառուն «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունն է, որը Հայաստանում լայնամասշտաբ անտառտնկման ու անտառվերականգնման աշխատանքներ է իրականացնում՝ նպաստելով տեղական կենսաբազմազանության պահպանմանը։Հատկապես այս տարի, երբ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովը, առանձնահատուկ նշանակություն է ստանում յուրաքանչյուրիս մասնակցությունը բնության պահպանման ծրագրերին։Իդրամի եւ IDBank-ի Հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ մեր երկրում կանաչ տարածքների ավելացումը յուրաքանչյուրիս պարտքն է։«Մեր օրերում կայուն զարգացումն այլեւս ընտրություն չէ, այլ անհրաժեշտություն։ «Մի դրամի ուժը» նախաձեռնության միջոցով մեր հաճախորդների հետ միասին նպաստում ենք ավելի կանաչ եւ կայուն միջավայրի ձեւավորմանը՝ աջակցելով երկարաժամկետ բնապահպանական ծրագրերին եւ գործնականում իրականացնելով ESG-ի մեր հանձնառությունը»,- ընդգծել է Տաթեւիկ Վարդեւանյանը։«Մի դրամի ուժը» նախաձեռնության հետ մենք արդեն տնկել ենք ավելի քան 52,000 ծառ Հայաստանի տարբեր շրջաններում։ Այս ձեռքբերումը նաեւ Իդրամի եւ ԱյԴի Բանկի օգտատերերինն է։ Տարիներ անց, երբ մեր տնկած անտառները կվերածվեն կայուն էկոհամակարգերի, դրանք կուժեղացնեն մեր երկիրն ու կծառայեն մեր ապագա սերունդներին»,- նշել է «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը։««Մի դրամի ուժը» շարունակում է աջակցել սոցիալական, համայնքային եւ կրթական կարեւոր նախաձեռնություններին։ Նախաձեռնության բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am եւ banking.idram.am առցանց հարթակների, ինչպես նաեւ Իդրամի եւ IDBank-ի տերմինալների միջոցով։ Յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարեւոր ծրագրերի իրականացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։IDBank եւ Իդրամ ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1295