ԱրարատԲանկը շարունակում է օգտագործել միջազգային եւ նորագույն լավագույն տեխնոլոգիաները՝ մրցունակ վարկային պրոդուկտներ առաջարկելով ՓՄՁ հաճախորդներին եւ նպաստելով Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Բանկում նշել են, որ հունիսի 27-ը միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների օրն էր, որը եւս մեկ առիթ է անդրադառնալու մեր երկրի տնտեսության կառուցմանն ու բիզնեսների բարեկեցությանն ուղղված ոլորտի զարգացման արդյունքներին։Իր ռազմավարությանը համահունչ՝ ԱրարատԲանկը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ՓՄՁ վարկավորումը։ Մասնավորապես, 2025թ․-ին ԱրարատԲանկը ՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է 11.6 մլրդ ՀՀ դրամ, որից կին տնտեսվարողներին տրամադրվել է 3,6 մլրդ ՀՀ դրամի չափով (2025-ին ՓՄՁ ոլորտին տրամադրված վարկերի 31%-ը), իսկ երիտասարդ տնտեսվարողներին՝ ավելի քան 1,4 մլրդ ՀՀ դրամի չափով վարկեր։Հաճախորդներին մրցունակ պրոդուկտներ առաջարկելու քաղաքականության արդյունքում աճել է ՓՄՁ վարկերի պորտֆելը։ՓՄՁ վարկային պորտֆելի ծավալը 2025-ին կազմել է 27.5 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ ապահովելով լրացուցիչ 4.2% աճ։ «Մենք աշխատում ենք մեր հաճախորդներին առաջարկել մրցունակ, ճկուն եւ նրանց բիզնեսի կարիքներին համապատասխան վարկային պրոդուկտներ։ Կարեւորում ենք նաեւ հաճախորդին անհատական մոտեցում ցուցաբերելը, նրա յուրահատուկ կարիքներին եւ հուզող հարցերին համապատասխան լուծումներ առաջարկելն ու հետադարձ կապը։ Այս ամենի արդյունքում արձանագրել ենք ՓՄՁ վարկային պորտֆելի աճ։ Դա վկայում է մեր հաճախորդների վստահության եւ բանկի կողմից առաջարկվող լուծումների արդյունավետության մասին։ Այս համատեքստում Բանկը 2025թ.-ի նոյեմբերին գործարկեց նոր ակցիա, որի նպատակը հաճախորդներին առավել մատչելի ֆինանսական ռեսուրսների տրամադրումն էր՝ բիզնեսի զարգացման, ընդլայնման, ինչպես նաեւ այլ ֆինանսական կառույցներում գործող վարկային պարտավորությունների խմբավորման նպատակով»,- նշել է ԱրարատԲանկի ՓՄՁ վարկավորման բաժնի ղեկավար Արամ Բաղդասարյանը։«ԱրարատԲանկը, որպես ՓՄՁ ոլորտի վստահելի գործընկեր, շարունակելու է համալրել իր պրոդուկտները՝ ստեղծելով զարգացման նոր հնարավորություններ եւ նպաստելով կայուն տնտեսությանը», - ասված է հաղորդագրության մեջ։ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 1928