Հուլիսի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող եւ «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձեւակերպվող որոշ ապրանքների համար մաքսային մարմիններին անհրաժեշտ է ներկայացնել նաեւ համապատասխանության գնահատման փաստաթուղթ։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ պահանջը վերաբերում է տեխնիկական կանոնակարգերի շրջանակում ներմուծվող հետեւյալ ապրանքներին՝• օծանելիքակոսմետիկական արտադրանք (ՄՄ ՏԿ 009/2011),• մրգերից եւ բանջարեղենից ստացված հյութամթերք (ՄՄ ՏԿ 023/2011),• հատուկ նշանակության սննդամթերքի որոշ տեսակներ, այդ թվում՝ դիետիկ բուժիչ եւ դիետիկ կանխարգելիչ սնունդ (ՄՄ ՏԿ 027/2012),• ծխախոտային արտադրանք (ՄՄ ՏԿ 035/2014),• փաթեթավորված խմելու ջուր, այդ թվում՝ բնական հանքային ջուր (ՄՄ ՏԿ 044/2017)։Նշվում է, որ վերոնշյալ տեխնիկական կանոնակարգերը նոր չեն, արդեն գործում են ԵԱՏՄ տարածքում, այդ թվում՝ Հայաստանում։ Փոփոխությամբ հուլիսի 1-ից նշված ապրանքների ներմուծման ժամանակ համապատասխանության գնահատման փաստաթուղթը պետք է ներկայացվի նաեւ մաքսային մարմնին։ Tweet Դիտում՝ 270