Տեղի է ունեցել AMX AWARDS 2026 ամենամյա մրցանակաբաշխությունը, որը համախմբել էր Հայաստանի ֆինանսական ոլորտի առաջատար կազմակերպություններին՝ արժեւորելու կապիտալի շուկայի զարգացման գործում նրանց ներդրումն ու ձեռքբերումները։ Մրցանակաբաշխության շրջանակում Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան Evocabank-ին շնորհել է «Դեպոզիտարիայի ավտոմատացված համակարգերի կիրառման լավագույն գործընկեր» մրցանակը՝ բարձր գնահատելով բանկի ներդրած տեխնոլոգիական լուծումները եւ ավտոմատացված համակարգերի արդյունավետ կիրառումը։«Այս մրցանակը եւս մեկ անգամ հաստատում է Evocabank-ի հետեւողական աշխատանքը թվային փոխակերպման ուղղությամբ։Վերջին տարիներին Evocabank-ը զգալի ներդրումներ է կատարել թվային լուծումների զարգացման մեջ՝ շարունակաբար կատարելագործելով իր ծառայություններն ու գործընթացները։ Այս ամեն մասին փաստում են EvocaTOUCH բջջային հավելվածը եւ EvocaINVEST ներդրումային հարթակը, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս մի քանի հպումով կառավարել իրենց ֆինանսները, կատարել ներդրումային գործարքներ եւ օգտվել ժամանակակից թվային գործիքներից»,- ասվում է բանկի հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 849