Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ «եթե չհաջողվի ռուսական շուկան փոխարինել այլ շուկաներով, հնարավոր է որոշ ապրանքների գնանկում»: «Այսինքն՝ այդ ապրանքները մնալու են Հայաստանում, առաջարկն ավելանալու է. բանջարեղեն, հանքային, գազավորված/չգազավորված ջրեր, ալկոհոլային խմիչքների որոշակի մաս, կորիզավորներ՝ այստեղ որոշակի զգայունություն ունենք, ու կարող է՝ գնանկումային երեւույթներ ունենանք։ Եթե հնարավոր եղավ փոխել շուկաները, այսինքն՝ մեր արտահանումը չտուժեց, ապա այս ազդեցություններն ավելի մեղմ կլինեն»,- ասուլիսի ժամանակ ասել է ԿԲ նախագահը:Նրա խոսքով՝ դեպի Ռուսաստան արտահանումների հետ կապված գնանկումային ազդեցությունը կարող է լինել մինչեւ 0,6%։ Tweet Դիտում՝ 1283