2026 թվականի հունիսի 5-7-ը Լատվիայի Ռիգա քաղաքում կայացած Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 35-րդ տարեկան ժողովի եւ բիզնես ֆորումի շրջանակում «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ն արժանացել է «2025 Most Active Issuing Bank in Armenia» մրցանակին, որը շնորհվում է Առեւտրի ֆինանսավորման ծրագրի (Trade Facilitation Programme, TFP) շրջանակում նախորդ տարվա գործունեության արդյունքների հիման վրա։ «Այս հեղինակավոր մրցանակը բանկը ստանում է արդեն 8-րդ տարին անընդմեջ՝ վերահաստատելով իր առաջատար դիրքը Հայաստանում առեւտրի ֆինանսավորման ոլորտում եւ ՎԶԵԲ-ի հետ երկարամյա ու արդյունավետ գործընկերությունը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Վերջին տարիների ընթացքում համագործակցությունը ՎԶԵԲ-ի հետ հետեւողականորեն ընդլայնվել է։ Առեւտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակում բանկի համար սահմանված սկզբնական սահմանաչափն աճել է շուրջ 10 անգամ։2010 թվականից ի վեր ՎԶԵԲ-ի հետ ձեւավորված գործընկերությունը բանկի համար կարեւոր դեր է ունեցել ոչ միայն առեւտրի ֆինանսավորման, այլեւ փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորման, ինչպես նաեւ էներգաարդյունավետ եւ կանաչ ներդրումների խթանման ուղղություններով։ Հաճախորդներին, միջազգային լավագույն փորձին համապատասխան ֆինանսական լուծումներ առաջարկելը, շարունակում է մնալ բանկի ռազմավարական առաջնահերթություններից մեկը։Նշվում է, որ ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը գտնվում է շարունակական զարգացման փուլում, իսկ տարբեր ծրագրերի շրջանակում համագործակցության ընդհանուր ծավալը մինչ օրս գերազանցում է $58.5 մլն՝ արտացոլելով երկու կողմերի միջեւ ձեւավորված վստահելի եւ կայուն գործընկերությունը։ ԱրմՍվիսԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1850