Evocabank-ն ու Wilco-ն ներկայացնում են բացառիկ համատեղ քարտ՝ Wilco-ի հաճախորդների համար

15.06.2026 | 15:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #Wilco

Evocabank-ը եւ Wilco կապիտալի կառավարման ընկերությունը հայտարարում են Visa Infinite դասի հատուկ թողարկման համատեղ քարտի ստեղծման մասին: 


Evocabank-ի կողմից սահմանափակ քանակով թողարկված այս քարտը համատեղում է բանկի արտոնություններն ու Wilco-ի կապիտալի կառավարման բարձրակարգ փորձառությունը՝ դարձնելով այն հաճախորդների առօրյա կյանքի անբաժանելի մասը: Քարտը կարող են ստանալ ինչպես Wilco-ի այն հաճախորդները, որոնք արդեն ունեն կամ կբացեն հաշիվ Evocabank-ում, այնպես էլ Evocabank-ի այն հաճախորդները, որոնք կբացեն ներդրումային հաշիվ Wilco-ում:

Բանկից հայտնել են, որ այս քարտը նախատեսված է միջազգային կենսակերպ վարող հաճախորդների համար, որոնք գնահատում են անհատականացված մոտեցումը եւ ցանկանում են ստանալ բանկային սպասարկումն ու կապիտալի կառավարումը՝ որպես մեկ անթերի փորձ։
 
Քարտապաններին հասանելի կլինի Evocabank-ի եւ Visa Infinite-ի արտոնությունների ողջ փաթեթը՝ առաջնահերթ մուտք աշխարհի տարբեր օդանավակայանների VIP սրահներ, ճամփորդական ընդլայնված ապահովագրություն, շուրջօրյա կոնսիերժ ծառայություն եւ պրեմիում բրենդների հատուկ առաջարկներ: Բացի այդ, այս բացառիկ թողարկման շրջանակում քարտապանները կստանան հնարավորություն Երեւանի կենտրոնում գործնական եւ անձնական հանդիպումների համար օգտվելու Wilco-ի պրեմիում գրասենյակի հանդիպումների տարածքներից, ինչպես նաեւ կստանան lifestyle եւ ֆինանսական ոլորտների էքսկլյուզիվ միջոցառումների հրավերներ:
 
Որպես բացառիկ առավելություն՝ հաճախորդներին կտրամադրվի անվճար «wealth check»՝ Wilco-ի առաջատար փորձագետների կողմից ներդրումային պորտֆելի եւ ընդհանուր ֆինանսական վիճակի անհատական, խորքային գնահատում: Այն թույլ է տալիս բացահայտել արտաքուստ կայուն պորտֆելի թաքնված խոցելի կետերն ու չբացահայտված հնարավորությունները, որոնք առանցքային են կապիտալի երկարաժամկետ զարգացման համար: Ինչպես կանխարգելիչ բժշկական զննումը, այնպես էլ այս գնահատումն առավել արդյունավետ է վաղ փուլում իրականացնելիս. ժամանակին արված ախտորոշումը տալիս է գլխավոր առավելությունը՝ ռազմավարական քայլեր ձեռնարկելու հնարավորություն:
 
«Կապիտալի կառավարումը միայն ակտիվների հետ աշխատանքը չէ, այն ընդհանուր պատկերը հասկանալու մասին է: Մենք հաճախորդի ֆինանսական կյանքին նայում ենք համապարփակ՝ ուշադրություն դարձնելով, թե ինչպես է նա ապրում, ծախսում, ճամփորդում ու կայացնում որոշումներ: Քանի որ առօրյա բանկինգն այս իրականության անբաժանելի մասն է, այս քարտը դարձավ մեր մոտեցման բնական արտացոլումը: Հայաստանի առաջատար բանկերից մեկի՝ Evocabank-ի հետ գործընկերությունը, որի հետ մեզ միավորում է ընդհանուր բաժնետերը, հրաշալի հնարավորություն տվեց այս փիլիսոփայությունը մարմնավորել շոշափելի, գործնական մակարդակում: Ունենալով միաժամանակյա հասանելիություն թե՛ պրեմիում բանկինգին եւ թե՛ կապիտալի պրոֆեսիոնալ կառավարմանը՝ հաճախորդն իր համար բացահայտում է սպասարկման սկզբունքորեն այլ մակարդակ», - նշել է Wilco-ի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Բելիշեւան։
 
«Evocabank-ում մենք հավատում ենք, որ ժամանակակից ֆինանսական լուծումները պետք է լինեն հարմար՝ միեւնույն ժամանակ համապատասխանելով հաճախորդների կենսակերպին եւ երկարաժամկետ նպատակներին։ Այս նախագիծը միավորում է Evocabank-ի պրեմիում բանկային փորձառությունն ու Wilco-ի կապիտալի կառավարման պրոֆեսիոնալ փորձագիտությունը՝ ստեղծելով առաջարկ, որն արտացոլում է մեր հաճախորդների սպասումներն ու կարիքները»,- ասել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը։

Քարտի գործողության ժամկետն է 5 տարի, իսկ սպասարկման միանվագ վճարը՝ գործողության ամբողջ ժամկետի համար 300,000 ՀՀ դրամ։ 

Քարտի սահմանափակ թողարկմանը միանալու պայմանները, մանրամասն տեղեկատվությունը եւ հայտի ձեւը հասանելի են Wilco-ի պաշտոնական կայքում։
Դիտում՝ 2769

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW