Հայաստանում ընտրությունների արդյունքները վկայում են քաղաքական կուրսի հաջորդականության մասին, ինչը կարող է ամրապնդել երկրի արեւմտամետ աշխարհաքաղաքական վեկտորը եւ, հավանաբար, կնպաստի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացի հետագա առաջընթացին, կարծում է Fitch Ratings-ը։ Միեւնույն ժամանակ, գործակալությունը նշում է, որ Ռուսաստանից կախվածության բարձր աստիճանը շարունակում է տնտեսական լուրջ խոցելիություն մնալ Հայաստանի համար:«Հայաստանը կարող է շահել խաղաղ գործընթացից եւ Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորումից, ներառյալ ցամաքային սահմանի բացումը։ Այս գործընթացը սկսվել է 2025 թվականի օգոստոսին կնքված շրջանակային համաձայնագրով եւ շարունակվել է այս տարվա հունիսի 4-ին TRIPP համաձայնագրի ստորագրմամբ։ Այն կարող է օգնել դեպի ծով ելք չունեցող Հայաստանի տնտեսությունը ինտեգրել միջանցքին, որը կապում է Կենտրոնական Ասիան, Հարավային Կովկասը, Թուրքիան եւ Եվրոպան։Նման վերակողմնորոշումն կարող է առեւտրից ու տարանցումից էական եկամուտներ ապահովել եւ ամրապնդել աճի հեռանկարները միջնաժամկետ հեռանկարում։ Աճի տեմպերը դանդաղել են՝ մասամբ իրանա-ամերիկյան հակամարտության հետեւանքների պատճառով, սակայն մնացել են կայուն՝ 2026 թվականի առաջին եռամսյակում տարեկան կտրվածքով կազմելով 4%:Գնաճը ապրիլին աճել էր մինչեւ 5,3%, սակայն մայիսին նվազել է մինչեւ 4,2%։Տնտեսական ռիսկերը կապված են Ռուսաստանի հետ Հայաստանի սերտ կապերի հետ, որը մնում է նրա խոշորագույն առեւտրային գործընկերը։ Ռուսաստանն արդեն իսկ սահմանափակումներ է մտցրել մի շարք հայկական սննդամթերքների ներմուծման նկատմամբ եւ պաշտոնապես սպառնացել է դադարեցնել Հայաստանին նավթ, գազ եւ չմշակված ադամանդներ վաճառել առանց արտահանման մաքսատուրքերի եւ խիստ արտոնյալ պայմաններով, եթե երկիրը շարունակի շարժվել ԵՄ անդամակցության ճանապարհով։Բնական գազն ապահովում է Հայաստանի էներգասպառման 61%-ը, ընդ որում՝ գազի 85-90%-ը ստացվում է Ռուսաստանից՝ ֆիքսված գնով երկարաժամկետ պայմանագրով։ Այս արտոնյալ համաձայնագրի միակողմանի դադարեցումը կարող է էապես մեծացնել էներգակիրների արժեքը եւ բացասաբար անդրադառնալ մակրոտնտեսական ցուցանիշների, ինչպես նաեւ բյուջեի եւ վճարային հաշվեկշռի վրա»,- նշում է Fitch-ը։ Tweet Դիտում՝ 1165