ԱրմՍվիսԲանկը եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) շարունակում են ամրապնդել երկարամյա ռազմավարական համագործակցությունը: ՎԶԵԲ-ը, Եվրոպական միության (ԵՄ) հետ համագործակցությամբ, ԱրմՍվիսԲանկին տրամադրում է $20 միլիոնի ֆինանսավորում՝ ուղղված Հայաստանի միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ), երիտասարդ ձեռնարկատերերի, ինչպես նաեւ տեղահանված անձանց տնտեսական ինտեգրմանը նպաստող բիզնեսների ֆինանսավորման ընդլայնմանը։Համաձայնագիրը ստորագրվել է Ռիգայում կայացած ՎԶԵԲ-ի 2026 թվականի տարեկան հանդիպման եւ բիզնես ֆորումի շրջանակում` ՎԶԵԲ-ի ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Ֆրենսիս Մալիժի եւ ԱրմՍվիսԲանկի Տնօրինության նախագահ, Գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանի կողմից։Ֆինանսավորման փաթեթը ներառում է երկու հիմնական ուղղություն.$10 միլիոն՝ EU4Business-EBRD Credit Line ծրագիրԾրագիրը նպատակ ունի ընդլայնել ֆինանսավորման հասանելիությունն այն ձեռնարկությունների համար, որոնք պատկանում են տեղահանված անձանց, ինչպես նաեւ այն ընկերությունների համար, որոնք նպաստում են նրանց զբաղվածությանն ու տնտեսական ինտեգրմանը։Իրավասու վարկառուները հնարավորություն կունենան օգտվել նաեւ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ներդրումային դրամաշնորհներից, որոնք կարող են կազմել մինչեւ վարկի գումարի 35%-ը, ինչպես նաեւ ստանալ նպատակային խորհրդատվական աջակցություն՝ բիզնես գործընթացների բարելավման եւ ներառական մարդկային ռեսուրսների կառավարման պրակտիկաների զարգացման համար։Ֆինանսավորումը կօգնի ձեռնարկություններին արդիականացնել տեխնոլոգիաներն ու ծառայությունները՝ դրանք համապատասխանեցնելով ԵՄ չափանիշներին, բարձրացնել աշխատանքի անվտանգության մակարդակը եւ ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը։ Ընդ որում, ֆինանսավորման առնվազն 70%-ը կուղղվի կանաչ տեխնոլոգիաների ներդրմանը։$10 միլիոն՝ Youth in Business ծրագիրՎԶԵԲ-ի «Youth in Business» ծրագիրը հնարավորություն կտա բանկին ներդնել երիտասարդ ձեռնարկատերերի համար նախատեսված նոր ֆինանսական լուծումներ՝ աջակցելով այն բիզնեսներին, որոնք հաճախ բախվում են ֆինանսավորման հասանելիության սահմանափակումների՝ նորաստեղծ լինելու կամ սահմանափակ ֆինանսական պատմության պատճառով։Բացի ֆինանսավորումից, ծրագիրը նախատեսում է երիտասարդ ձեռնարկատերերի համար խորհրդատվություն, կարողությունների զարգացում եւ այլ ոչ ֆինանսական աջակցություն։Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաեւ բանկի ներքին կարողությունների զարգացում՝ երիտասարդ ձեռնարկատերերի կարիքներին առավել համապատասխան ֆինանսական ծառայություններ տրամադրելու նպատակով։Ֆինանսավորման փաթեթն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ եւ ներառում է նաեւ առաջին կորստի ռիսկի ծածկման մեխանիզմ՝ Եվրոպական կայուն զարգացման հիմնադրամ պլյուսի (EFSD+) շրջանակում, որը հնարավորություն կտա ընդլայնել ֆինանսավորման հասանելիությունը նոր եւ աճող բիզնեսների համար։«Ուրախ ենք շարունակել եւ ընդլայնել ՎԶԵԲ-ի հետ մեր երկարամյա արդյունավետ համագործակցությունը։ Այս նոր համաձայնագրերը հնարավորություն կտան մեզ առավել արդյունավետ աջակցել փոքր եւ միջին ձեռնարկություններին, երիտասարդ ձեռնարկատերերին, ինչպես նաեւ տեղահանված անձանց բիզնեսներին` ապահովելով ֆինանսավորման ավելի լայն հասանելիություն այն ուղղություններում, որտեղ դրա կարիքն առավել զգալի է»,- ասել է ԱրմՍվիսԲանկի Տնօրինության նախագահ, Գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանը:«Այս համաձայնագրերը ՎԶԵԲ-ի, ԱրմՍվիսԲանկի եւ Եվրոպական միության միջեւ ամուր գործընկերության արդյունք են։ Դրանք արտացոլում են մեր ընդհանուր հանձնառությունը՝ ապահովելու տնտեսական աճի հնարավորությունների հասանելիությունը նրանց, ովքեր առավել ունեն դրա կարիքը` ստեղծելով նոր հնարավորություններ Հայաստանի ձեռնարկատերերի եւ երիտասարդ սերնդի համար»,- նշել է ՎԶԵԲ-ի ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Ֆրենսիս Մալիժը:«Մենք ողջունում ենք ԵՄ-ի աջակցությամբ ՎԶԵԲ-ի եւ ԱրմՍվիսԲանկի միջեւ իրականացվող այս վարկային համաձայնագիրը, որը կնպաստի Հայաստանում ֆինանսավորման սահմանափակ հասանելիություն ունեցող բիզնեսների տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը։ Ռիսկերի բաշխման եւ համաֆինանսավորման գործիքների համակցությամբ Եվրոպական միությունը եւ ՎԶԵԲ-ը միասին աշխատում են հաղթահարելու այն ֆինանսավորման բացերը, որոնք հաճախ խոչընդոտում են նման ընկերությունների աճին, նորարարություններին եւ ԵՄ շուկաներ մուտք գործելուն։ Ֆինանսավորման հասանելիության բարելավմամբ մենք աջակցում ենք ձեռնարկատերերի նոր սերնդին, ազատ առեւտրին, աշխատատեղերի ստեղծմանը եւ Հայաստանի համար ԵՄ Դիմակայունության եւ աճի ծրագրի նպատակների իրականացմանը»,- ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը: Tweet Դիտում՝ 2009