2026 թվականի ապրիլի 22-ին Մեդիամաքս մեդիա ընկերությունը եւ Skill Event Marketing Company-ն կանցկացնեն Robust Armenia 2026 կոնֆերանսը: Այս տարվա կոնֆերանսի թեման է «Բիզնեսը եւ բնությունը»: Robust Armenia 2026 կոնֆերանսի գործընկերներն են Ամերիաբանկը, «Լիդիան Արմենիա» ընկերությունը եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: «Հոկտեմբերին Երեւանում անցկացվելու է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը, եւ մենք որոշեցինք համահունչ թեմա ընտրել եւ խոսել այն մասին, թե ինչպես է հայաստանյան բիզնեսը հարաբերվում բնության հետ, ինչ քայլեր են կատարվում «կանաչ» տնտեսության ոլորտում», - ասել է Մեդիամաքս մեդիա ընկերության տնօրեն Արա Թադեւոսյանը:Robust Armenia 2026 կոնֆերանսը կայանալու է 2026թ. ապրիլի 22-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում, ժամը 09:00-ից 13:00-ը: Մասնակցությունն անվճար է, ցանկացողները կարող են նախագրանցում անցնել այս հղումով.https://skill.am/robust-armenia-2026 Կոնֆերանսի ընթացքում տեղի կունենա երկու պանելային քննարկում.• «Բիզնեսը, բնությունը եւ կենսաբազմազանությունը. հակադրություն, թե՞ գործակցության հնարավորություն»• «Կանաչ տնտեսություն»՝ ի՞նչ է դա իրականում»Պանելային քննարկումների մասնակիցներն են. • Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը, • Լիդիան Արմենիա ընկերության կայուն զարգացման մենեջեր Արթուր Պեպանյանը, • Ամերիաբանկի կորպորատիվ եւ ներդրումային բանկինգի դեպարտամենտի միջազգային եւ հատուկ նախագծերի վարկավորման, վարկային գործակալության բաժնի ղեկավար Անի Պապյանը,• Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ Վաղինակ Ստեփանյանը,• Coca Cola Hellenic Bottlers Armenia ընկերության կորպորատիվ եւ կայունության հարցերով տնօրեն Էլինա Մարգարյանը,• «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանը,• Երեւանի կոնյակի գործարանի որակի, անվտանգություն եւ շրջակա միջավայրի հարցերով ղեկավար Շուշան Խաչատրյանը: • GreenInvest.ai նախագծի հեղինակ Արմեն Սաքապետոյանը:Կոնֆերանսի ընթացքում կներկայացվի Ջոն Հոբբսի անվան կենսաբազմազանության պահպանության մրցանակը, որը սահմանվել է Mining Armenia Forum կազմկոմիտեի նախաձեռնությամբ: Մրցանակին կարող են հավակնել Հայաստանում ընդերքօգտագործման լիցենզիայի տարածքում կենսաբազմազանության (վտանգված, էնդեմիկ) տեսակների պահպանությանն ուղղված ծրագրերը։ Tweet Դիտում՝ 5209