Յունիբանկը հաստատել է իր համապատասխանությունը հաճախորդների պաշտպանության միջազգային չափանիշներին։ Բանկը ստացել է հաճախորդների պաշտպանության հավաստագիր MFR միջազգային վարկանիշային գործակալությունից։«Հավաստագրումը հաստատում է, որ բանկի հաճախորդների սպասարկումը համապատասխանում է միջազգային չափանիշներին եւ արտացոլում է առաջընթացը լավագույն փորձի ներդրման ուղղությամբ։Յունիբանկը վարում է հաճախորդակենտրոն քաղաքականություն եւ հետեւողականորեն կիրառում է թափանցիկության, հաճախորդների նկատմամբ արդար վերաբերմունքի եւ պատասխանատու գնագոյացման սկզբունքները»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Այսօր բանկը սպասարկում է Հայաստանի աշխատունակ բնակչության ավելի քան մեկ երրորդին՝ 50 մասնաճյուղերի, 400 պրոմո կետերի եւ թվային լուծումների միջոցով։ Բանկն առաջիններից էր Հայաստանում, որ ներդրեց արհեստական բանականության վրա հիմնված վարկային սկորինգ։ Tweet Դիտում՝ 7367