Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ հատուկ Mastercard World քարտապանների համար

06.04.2026 | 15:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիբլոս Բանկ Արմենիա #Mastercard World

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին։


Բանկի գործող եւ նոր հաճախորդները հնարավորություն ունեն մասնակցելու արշավին, որի շրջանակում կխաղարկվի 2 ճամփորդական նվեր քարտ՝ յուրաքանչյուրը 2․5 մլն դրամ արժողությամբ եւ 20 նվերների փաթեթ՝ յուրաքանչյուրի մեջ մեկ ճամպրուկ եւ մեկ ճամփորդական բարձ:

Բանկից հայտնել են, որ 20 նվերների փաթեթները կխաղարկվեն 4 ամսվա ընթացքում (յուրաքանչյուր ամիս 5 փաթեթ), իսկ 2 ճամփորդական նվեր քարտերը՝ վերջին խաղարկության ժամանակ։

Խաղարկությանը մասնակցելու հավելյալ քայլեր չկան․ պարզապես անհրաժեշտ է սովորականի պես կատարել գնումներ Mastercard World քարտով։

Մասնավորապես, սկսած ապրիլի 1-ից մեկ ամսվա ընթացքում յուրաքանչյուր 250,000 ՀՀ դրամի չափով կատարած գնումների համար Mastercard World քարտապանը կստանա մեկ կոդ, որով էլ կմասնակցի այդ ամսվա 5 նվերների փաթեթների եւ վերջին՝ 2 ճամփորդական նվեր քարտերի խաղարկությանը։ Որքան շատ կոդեր հավաքի քարտապանը արշավի 4 ամսվա ընթացքում, այնքան կմեծանա 2․5 մլն դրամ արժողությամբ ճամփորդական նվեր քարտ շահելու հավանականությունը։

Արշավն ուժի մեջ է 2026 թ․ ապրիլի 1-ից մինչեւ հուլիսի 31-ը։

Հաղթողները կընտրվեն ուղիղ եթերում՝ պատահականության սկզբունքով, 2026 թ․ մայիս, հունիս, հուլիս եւ օգոստոս ամիսներին։ Խաղարկության օրերը կհայտարարվեն հավելյալ։ 

Mastercard World կարելի է պատվիրել Byblos Mobile-ով, որը հասանելի է App Store-ում եւ PlayStore-ում։ Արշավի մասին մանրամասն տեղեկություններ հրապարակված են բանկի պաշտոնական կայքում։
Դիտում՝ 2709

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW