2025-ին «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 33 մլրդ 122 մլն 52 հազար 404 դրամ՝ ներառյալ հիմնադիրների կողմից վճարված հարկերը։ Խմբի առաջատար եւ երկրի խոշորագույն ՏՏ ընկերություններից մեկը՝ Սոֆթ Կոնստրակտը, 2025 թվականին պետբյուջե է վճարել 23 մլրդ 777 մլն 903 հազար դրամ՝ 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը։ Ընկերությունների խմբին պատկանող «Ֆասթ Բանկ»-ը պետբյուջե է վճարել 4 մլրդ 784 մլն 45 հազար դրամ, ինչի արդյունքում զբաղեցրել է 75-րդ տեղը ՀՀ հազար խոշոր հարկատուների ցանկում։ Ֆասթ Մեդիա ընկերությունը զբաղեցրել է 574-րդ հորիզոնականը՝ պետբյուջե վճարելով 632 մլն 296 հազար 642 դրամ։««Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2025 թվականին եւս շարունակել է ակտիվ ներգրավվածությունը բարեգործական նախաձեռնություններում։ Նախորդ տարվա տվյալներով բարեգործական ծրագրերին հատկացվել է 1 մլրդ 587 մլն 214 000 դրամ։ Բարեգործական գործունեությունն ընդգրկել է սպորտի, կրթության եւ գիտության, արվեստի ու մշակույթի, ինչպես նաեւ նորագույն տեխնոլոգիաների զարգացման ոլորտները։ Գործելով մի շարք կարեւոր եւ նշանակալի ոլորտներում՝ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը շարունակում է հավատարիմ մնալ իր արժեքներին եւ պահպանել առանցքային դերը երկրի աշխատաշուկայում»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1532