Փաշինյան. ՀՀ-ն որոշել է կիրառել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիան. գնահատում ենք առաջարկները

10.03.2026 | 16:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Փաշինյան #փոքր մոդուլային ռեակտոր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ նոր միջուկային էներգաբլոկի բարեհաջող եւ անվտանգ անցնելու համար «Հայաստանի ուշադրությունը կենտրոնացած է քաղաքացիական միջուկային էներգիայի նորարարությունների վրա, մասնավորապես, փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների վրա»:

«Դրանք խոստումնալից հեռանկարներ են առաջարկում։ Աճող պահանջարկը խրախուսում է առաջատար ընկերություններին մշակել ավելի անվտանգ եւ ավելի ճկուն լուծումներ՝ ավելի կարճ շինարարական ժամկետներով եւ ընդլայնման ենթակա հզորությամբ, որոնք կարող են ավելի լավ համապատասխանել ազգային էլեկտրացանցերի կարիքներին։

Հաշվի առնելով այս հանգամանքները՝ Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ։ Ներկայում մենք ուշադիր ուսումնասիրում ենք տեխնոլոգիաները եւ գնահատում միջազգային գործընկերների առաջարկները։ Ընտրության գործընթացն առաջնորդվում է հուսալիության, երկարաժամկետ կայունության հաշվառմամբ եւ միջուկային անվտանգության, պաշտպանվածության եւ չտարածման բարձրագույն չափանիշներին մեր նվիրվածությամբ:

Մինչեւ 2050 թվականը միջուկային էներգիայի զարգացման ճանապարհին որակավորված աշխատուժը կլինի միջուկային ոլորտի հիմքը՝ նախագծումից եւ կառուցումից մինչեւ անվտանգ շահագործում, պահպանում եւ, ի վերջո, շահագործումից հանում։ Ուսուցման եւ կրթական ծրագրերի իրականացումը կարեւոր է անհրաժեշտ աշխատուժի առկայությունն ապահովելու համար»,- Փարիզում Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին ասել է նա: 

Դիտում՝ 304

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW