Հայէկոնոմբանկն առաջարկում է Profit+ աշխատավարձային փաթեթ, որը հնարավորություն է տալիս, կախված աշխատավարձի չափից, ստանալ Arca, VISA եւ Mastercard տարբեր դասի վճարային քարտեր՝ առանց տարեկան սպասարկման վճարի: Բանկից հայտնել են, որ Profit+ փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ունենալ VISA Guru կամ VISA Guru Travel քարտ: Քարտերը հնարավոր է պատվիրել նաեւ AEB Mobile հավելվածի միջոցով եւ ստանալ այն անվճար առաքմամբ Երեւանում (ՀՀ մարզերում առաքման վճարը՝ 1,000 դրամ): Փաթեթի շրջանակում կարող եք ստանալ VISA Guru քարտը՝ 1,000 դրամ տարեկան սպասարկման վճարով, իսկ VISA Guru Travel կամ Mastercard World քարտերը` 30% զեղչված տարեկան սպասարկման վճարով: Փաթեթի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 525