Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման վերաբերյալ:Կառավարությունից հայտնում են, որ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է առկա կառուցակարգերին, միջազգային հանձնառություններին, մանրամասներ ներկայացրել ուսումնասիրված միջազգային փորձի եւ առաջարկվող գործողությունների վերաբերյալ: Առաջարկվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման եւ ԵՄ դիրեկտիվի պահանջների համապատասխանության շրջանակում ստեղծել ակտիվների վերականգնման գրասենյակ, ապահովել հանրային հաշվետվողականություն, ստեղծել արգելադրված եւ բռնագրավված գույքի ռեեստր եւ այլն: Tweet Դիտում՝ 342