Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ Ադրբեջանից ներմուծված բենզինի ազդեցությունը Հայաստանում գների վրա տեսանելի կլինի հունվար ամսվա գնաճի մեջ։ԿԲ նախագահը չունի կոնկրետ վերլուծություն, թե հարեւան երկրներից ապրանքների ներմուծումն ու ապաշրջափակումը Հայաստանում գների վրա ինչպիսի ազդեցություն կունենան, քանի որ «նմանատիպ ապրանքների քանակը բավականին սեղմ ու սահմանափակ է»:«Այնուամենայնիվ, մենք որոշակի ազդեցություններ կտեսնենք բենզինի ներմուծման արդյունքում, բայց կարծում եմ՝ այդ ազդեցություններն էական չեն լինի: Ապաշրջափակման, բաց սահմաններ ունենալու դեպքում, երբ կա ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժ՝ ներմուծման եւ արտահանման տեսքով, դա դրական ազդեցություն է ունենալու մեզ վրա, բայց դժվար է ասել, թե ինչ չափով»,- լրագրողների հետ հանդիպմանը նշել է Մարտին Գալստյանը: Tweet Դիտում՝ 442