Մինչեւ 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով եւ ArCa քարտով

23.01.2026 | 16:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Mastercard #ArCa
Հունվարի 20-ից մինչեւ մարտի 20-ը պատվիրեք IDBank-ի Mastercard Standard եւ Gold քարտեր եւ ձեր յուրաքանչյուր 1000+ ՀՀ դրամի վճարումից կստանաք մինչեւ 2% քեշբեք։ Արշավի ընթացքում կամ դրա ավարտից հետո ցանկության դեպքում կարող եք պատվիրել  ArCa քարտ, եւ այդ պահից քեշբեքը կշարունակեք ստանալ ArCa քարտով՝ համաձայն պետական ծրագրով նախատեսված պայմանների։ 

Մի քանի պարզ քայլ առաջարկից օգտվելու համար՝ 

●    պատվիրեք Mastercard Standard կամ Gold քարտը հիմա
●    մինչեւ մարտի 20-ը վճարեք նոր քարտով
●    եւ՛ տեղական, եւ՛ միջազգային վճարումներից ստացեք մինչեւ 2% քեշբեք

Եթե Ձեր Mastercard-ը փոխարինեք ArCa քարտով կամ պատվիրեք նոր ArCa քարտ մինչեւ ապրիլի 1-ը, ապա այն կստանաք առաջին տարվա համար բոլորովին անվճար սպասարկումով։

Mastercard Standard-ի եւ Gold-ի քեշբեքի առաջարկը գործում է 20.01.2026-ից մինչեւ 20.03.2026 եւ դադարում է գործել ArCa քարտ ձեռք բերելու օրվանից սկսած։

Մեկ գործարքի համար տրամադրվում է առավելագույնը 6,000 ՀՀ դրամի քեշբեք։ Մեկ ամսվա համար տրամադրվում է հանրագումարային առավելագույնը 60,000 ՀՀ դրամի քեշբեք՝ անկախ արշավի ընթացքում ձեռք բերած Ձեր Mastercard-երի քանակից։

Եթե պատվիրեք Mastercard Standard-ը Idram&IDBank հավելվածով, կստանաք 20% զեղչ առաջին տարվա սպասարկման համար։

Քեշբեքը ենթակա է հարկման օրենքով սահմանված կարգով։ Դուք այն ստանում եք արդեն հարկված։ 

Բոլոր պայմաններին ծանոթացեք այստեղ։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 569
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW